211652_close_icon
views-count3393 դիտում article-date 22:44 03-03-2015

Պայթել է ԱՄՆ-ի ռազմական արբանյակը

ԱՄՆ-ի ռազմական արբանյակը, որը նախատեսված էր օդերեւութաբանական հետազոտություններ կատարելու համար, պայթել է: Պատճառները դեռ հայտնի չեն, թեեւ ըստ վարկածի՝ պատճառը եղել է արբանյակի ջերմաստիճանի կտրուկ տատանումը: Արբանյակը շարքից դուրս է եկել փետրվարի 3-ին, սակայն ԱՄՆ-ն նոր է հրապարակել տեղեկությունը: DMSP-F13 արբանյակն աշխատել է 20 տարի: Ներկայում աշխատում են եւս 6 սարքավորումներ: 2016 թվականին ԱՄՆ-ն նախատեսում է գործարկել եւս մեկ արբանյակ:

Նմանատիպ նյութեր