211652_close_icon
views-count1744 դիտում article-date 21:15 03-03-2015

Իսլամիստների դեմ պայքարը 3-րդ համաշխարհային պատերազմն է. Հորդանանի նախագահ

CNN-ի հետ բացառիկ հարցազրույցում Հորդանանի թագավոր Աբդուլլա 2-րդը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարն անվանել է 3-րդ համաշխարհային պատերազմ: Թագավորի խոսքով՝ իսլամիստներին հակահարված պետք է տա ամբողջ աշխարհը: «Իրականում սա պայքար է իսլամի ներսում: Ռազմական գործողությունները խնդրի լուծման ժամանակավոր միջոց են, մինչդեռ երկարաժամկետ անվտանգության անհրաժեշտություն կա»,-ասել է թագավորը: Նա համաձայն է Բարակ Օբամայի այն կարծիքի հետ, որ իսլամիստներին պետք չէ մահմեդական-էքստրեմիստներ անվանել: «Նրանք հենց դա էլ ուզում են, որ իրենց էքստրեմիստներ ասենք: Մահմեդականները՝ դա մենք ենք, իսկ թե ովքեր են նրանք, ես չգիտեմ, բայց նրանք մեր հավատի հետ առնչություն չունեն»,-նշել է Աբդուլլա 2-րդը:

Նմանատիպ նյութեր