211652_close_icon
views-count2580 դիտում article-date 21:43 03-03-2015

Սեւաստոպոլում կատու են մաշկազերծել

Ղրիմում կենդանասերները փնտրում են չարագործներին, որոնք ընտանի կենդանուն կտտանքների են ենթարկել: Նրանք կենդանի վիճակում մաշկազերծել են մի կատվի, որին անասնաբույժը ստիպված քնեցրել է: Կատվին պատահական անցորդները հայտնաբերել են Սեւաստոպոլում եւ դիմել անտուն կենդանիների օգնության բարեգործական հիմնադրամին: Թե որքան ժամանակ է կատուն այդ վիճակում անցկացրել փողոցում, հայտնի չէ: Կենդանասերները կատվին քնեցնելուց հետո դիմել են Ոստիկանություն: Նրանք ենթադրում են, որ Սեւաստոպոլում մանյակ է հայտնվել, քանի որ վերջին մեկ ամսում սա կատվի հետ դաժան վերաբերմունքի երկրորդ դեպքն է:

Նմանատիպ նյութեր