211652_close_icon
views-count70548 դիտում article-date 10:13 01-03-2015

Խոշոր ավտովթար՝ «Բելաջիո» ռեստորանի մոտ. փրկարարները էլեկտրասյանը «փաթաթված» ավտոմեքենայից ծանր վիրավորներին դուրս են բերել հատուկ տեխնիկայի միջոցով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ (ԼՐԱՑՎԱԾ)

Այսօր՝ մարտի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 02:30-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության եւ Տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ, խոշոր ավտովթար է տեղի ունեցել, եւ կան վիրավորներ: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողները, ՏԿԱԻՆ Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնի, տեղի Էլեկտրացանցի «Երքաղլույս»-ի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետեւ՝ թիվ 18 փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Opel մակնիշի 34 ՏV 878 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բետոնե հատվածին, այնուհետեւ հարվածել արտաքին լուսավորության սյանը: Մինչ հրշեջ փրկարարների ժամանումը քաղաքացիներին օպերատիվորեն օգնության հասած 1-03 շտապօգության բրիգադը վիրավորներից 22-ամյա Կարեն Եղիազարյանին, ով ընկած էր ավտոմեքենայից դուրս, տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այնուհետեւ փրկարարները, ՃՈ եւ պարեկապահակային ծառայության գնդի աշխատակիցները փրկարարների օգնությամբ, ովքեր 1 ժամից ավելի հատուկ տեխնիկայով էին աշխատում, ավտոմեքենայից դուրս են բերել 22-ամյա Արտաշ Ավագյանին եւ եւս մեկ հոգու, ովքեր նույնպես տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ 3-ն էլ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Վիրավորներին ավտոմեքենայից դուրս բերելուց հետո հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետեւ փակել գազի բալոնի փականը եւ հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան տեղափոխել են ավտոքարշակի վրա: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել եւ տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է հատկապես կարեւոր գործերով քննիչ Արմեն Ճանճապանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի եւ մյուս վիրավորի ինքնությունը: 12:42-Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Ճանապարհային ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են՝ ավտոմեքենայում եղել են Երեւան քաղաքի Ուլնեցու 76 շենքի բնակիչ, 22-ամյա Արտաշես Ավագյանը եւ Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչներ, 22-ամյա Արծրուն Մելիքյանն ու 22-ամյա Կարեն Եղիազարյանը: Ըստ տեղեկությունների, ավտոմեքենան հաշվառված է Կ. Եղիազարյանի անվամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե վիրավորներից ով է եղել վարորդը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Մելիքյանը սովորում է Իջեւանի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի 3 կուրսում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 113+
113+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր