211652_close_icon
views-count62068 դիտում article-date 21:16 05-11-2016

Խոշոր ավտովթար Երևանում․ Արցախի պողոտայում բախվել են Mercedes-ն ու Volkswagen-ը․ վիրավորներին դուրս են բերել փրկարարները՝ հատուկ տեխնիկայի միջոցով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաներում Արցախի պողոտայում բախվել են Mercedes մակնիշի 18 LM 800 համարանիշի և Volkswagen մակնիշի 35 FQ 583 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր Volkswagen-ի միջից հատուկ տեխնիկայի գործադրությամբ դուրս են բերել վիրավորին, ում ևս 6 վիրավորների հետ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժին, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Տեղում են նաև ոստիկանության Էրեբունու բաժնի պարեկապահակետային ծառայության գնդի 1-ին վաշտի աշխատակիցները։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր