211652_close_icon
views-count5207 դիտում article-date 14:57 28-01-2015

Վրաերթ Երևանում. տուժողը հիվանդանոցում հայտարարել է, որ վայր է ընկել սայթաքելու հետևանքով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Նորագավիթ 1-ին փողոցի թիվ 83 տան դիմաց Երևանի բնակիչ, 39-ամյա Դավիթ Եսայանը իր վարած Mercedes մակնիշի 34 MF 300 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի հետիոտնը, ով կլինի մոտ 50 տարեկան կին, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվի «Երևան» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կինը հիվանդանոցում հայտարարել է, որ վայր է ընկել սայթաքելու հետևանքով: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը` Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր