211652_close_icon
views-count3959 դիտում article-date 11:21 27-01-2015

Երգչուհի Սոնան՝ Գյումրիի դեպքերի, Քեվին Մաքկոյի և Շուշան Պետրոսյանի մասին. Հարթակ

«Հարթակ» թերթը գրում է, որ զրուցել է հայտնի ու սիրված երգչուհի, «Հայաստանի ձայնը» շոուի մարզիչ Սոնայի հետ: Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված: -Սոնա, Bad Boys Blue խմբի մենակատար Քեվին Մաքկոյի հետ Do What You Do երգի տեսահոլավակը ջերմությամբ ընդունվեց հայ հանդիսատեսի կողմից: Կեվինը Ձեզ անվանեց աշխարահահռչակ ու հզոր ձայնով Սոնա: Իսկ ի՞նչ տվեց Ձեզ այդ համագործակցությունը: -Շատ ուրախ եմ ու երջանիկ, որ Քեվինի հետ մեր զու գերգը կայացավ: Մենք բազմաթիվ դրա կան արձագանքներ ենք ստանում: «DO WHAT YOU DO» երգը դիսկո ոճի մեջ էր: Այդ ոճում երգելն ինձ համար էքսպերեմենտ էր, առաջին անգամ էր ու ես քաջություն ունեցա ընտրել հենց այդ կատարումը: Տպավորված եմ Քեվինով, նա շատ տաղանդավոր, պրոֆեսիոնալ երաժիշտ է, նաև կոմպոզիտոր: -Այս օրերին, երբ մեր երկիրը խռովություն է ապրում՝ կապված Գյումրիի ողբերգական դեպքերի հետ, ի՞նչ եք զգում Դուք: -Ես ողբում եմ անմեղ զոհերի համար: Մեր ժողովուրդը, մանավանդ գյումրեցիները, ովքեր ինձ համար շատ թանկ մարդիկ են, ապրում են ծանր ժամանակներ: Ուզում եմ հավատալ, որ մեր ժողովուրդն իմաստուն կգտնվի, իսկ այս ոճրագործության պատճառ հանդիսացող ճշմարտությունն էլ անպայման կբացահայտվի: Մեղավորները կդատվեն ինչ պես մարդկային, այնպես էլ Աստծո դատաստանով: Իսկ մենք՝ ժողովուրդներս,պետք է լինենք միասին՝ ուրախության և ցավի պահին: -Կարո՞ղ է այս ողբերգությունը սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ: Եթե Ձեր ռուսազգի կոլեգաները հանկարծ փորձեն Ձեր ներկայությամբ արդարացնել ոճրագործին, ինչպիսի՞ն կլինի Ձեր ռեակցիան: -Իմ ռուսազգի կոլեգաները սգում ու դատապարտում են այս ոճրագործությունը:Համենայն դեպս, ճանաչելով ինձ և իմանալով, որ ես շատ էմոցիոնալ մարդ եմ և արդարությունն է իմ դեվիզը, չեմ կարծում, որ կլինի մե կը, ով կարող է արդարացնել այդ մարդասպանին կամ թե սխալ արտահայտվել այս ամենի վերաբերյալ: Ամեն ազգի մեջ էլ կան մեծատառով մարդիկ և նրանք ով քեր իրավունք չունեն մարդ կոչվելու: -Ինչպե՞ս եք նայում այն փաստին, որ արվեստագետ Շուշան Պետրոսյանը պատգամավոր է: Եթե Դուք շանս ունենայիք, կդառնայի՞ք պատգամավոր: -Ոչ մի վատ բան չեմ տեսնում, որ Շուշան Պետրոսյանը պատգամավոր է: Դա հեշտ գործ չէ: Կարևորը՝ գոհ լինեն մարդիկ, ժողովուրդը, ովքեր ընտրել են նրան: Ժողովրդի ընտրյալ լինելը մեծ պատասխանատվություն է, որը պետք է արդարացնել:Ինչ վերաբերում է ինձ՝ երբեք չեմ մտածել այդ մասին: Ինձ համար կարևոր չէ լինել պատգամավոր, թե ոչ, ինձ համար կարևոր է ապրել հանուն սիրո և առողջ գաղափարի: Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր