211652_close_icon
views-count16154 դիտում article-date 11:38 24-01-2015

Tuareg-ի վարորդը նեղանում էր. «Բա խմած մարդու ավտոն կբերեն պլաշադկա, հետն էլ կնկարե՞ն». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ՃՈ պահպանվող հատուկ տարածք տեղափոխել ոչ սթափ վիճակում, «կոկոնները տաքացրած» վարորդների տրանսպորտային միջոցները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունվարի 23-ին, Երևանի ՃՈ աշխատակիցները «գաի պլաշադկա» են տեղափոխել Գավառ քաղաքի բնակիչ Տիգրան Գզրյանի վարած Volkswagen Tuareg մակնիշի 01 FR 707 համարանիշի, Հարություն Յաղջյանի վարած Mercedes մակնիշի 05 ZZ 909 համարանիշի ավտոմեքենաները: Վերջինս նույնպես մեքենան վարել էր ոչ սթափ: Ոչ սթափ էր ավտոմեքենան վարել նաև Range Rover մակնիշի 88 RR 855 համարանիշի ավտոմեքենայի վարորդը: Ոչ սթափ վիճակում է եղել նաև Արթուր Ժամիրխանյանը, ով վարել է BMW մակնիշի 19 ԼԼ 039 համարանիշի ավտոմեքենան: Բոլոր վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր: ՃՈ-ն շարունակելու է ուժեղացված ծառայությունը և «կոկոնները տաքացրած» բոլոր վարորդները՝ անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, ենթարկվելու են վարչական պատասխանատվության, իսկ նրանց «երկաթյա նժույգները» «հանգրվանելու են» ՃՈ պահպանվող հատուկ տարածքում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երբ նկարահանելիս է եղել Տ. Գզրյանի վարած Volkswagen Tuareg-ը, վերջինս նեղսրտում էր՝ ասելով. «Ախպեր, հո վթար չի՞ եղել, որ նկարում ես: Խմածին է՞լ են նկարում»: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր