211652_close_icon
views-count12653 դիտում article-date 09:56 23-01-2015

Կոտայքի մարզում փրկարարները, քաղաքապետը, գյուղապետն ու ճոպանուղու տնօրենը հայտնաբերեցին օդապարիկով օդ բարձրացած և մոլորված ու սառած երիտասարդներին

Երեկ՝ հունվարի 22-ին, ժամը 19:40-ի սահմաններում, ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի եկեղեցու մոտ 4 քաղաքացի են մոլորվել և նրանց որոնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ է մեկնել ՏԿԱԻՆ թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև ՀՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի աշխատակիցները, ովքեր հայտնել են, որ նույն օրը՝ ժամը 13:10-ի սահմաններում, «Սքայ Բոլ» ընկերությանը պատկանող օդապարիկով Չարենցավան քաղաքից թռիչք են կատարել 4 հոգի, ովքեր ժամը 20:00-ի սահմաններում ռադիոկապով հաղորդել են իրենց, որ հարկադիր վայրէջք են կատարել Լեռնանիստ գյուղից 5 կմ հեռավորության վրա՝ սարալանջին: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ քաղաքացիներին հայտնաբերելու ուղղությամբ փրկարարներին են միացել նաև Լեռնանիստի գյուղապետ Ա. Հայրապետյանն ու Ծաղկաձորի ճոպանուղու տնօրեն Ա. Պողոսյանը: Մի քանի ժամ որոնողական աշխատանքներ կատարելուց հետո հայտնաբերվում են Լեռնանիստի 2 բնակիչներ, ովքեր հայտնում են, որ փորձել են օգնություն ցուցաբերել օդապարիկում գտնվող քաղաքացիներին, սակայն եղանակային և լանդշաֆտային բարդ պայմաններից ելնելով՝ չեն կարողացել ու նրանց օգնության են հասել փրկարարները: Որոշ ժամանակ անց հայտնաբերվում են մոլորված քաղաքացիները՝ 28-ամյա Մարինե Գազարյանը, 23-ամյա Լիլիթ Հարությունյանը, 30-ամյա Նարեկ Բասեղյանը և 31-ամյա Արայիկ Բաղդասարյանը: Որոնողական աշխատանքներին օգնել է նաև Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը, ով տրամադրել է 2 ձյունագնաց (буран):

Նմանատիպ նյութեր