211652_close_icon
views-count48802 դիտում article-date 13:14 04-01-2015

Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա 2 զոհ, 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչ Արամ Խալաթյանի կողմից քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ հունվարի 3-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր և ողբերգական ավտովթարի փաստով: Ժամը 14:00-ի սահմաններում Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում՝ Ծաղկահովիտ գյուղի խաչմերուկում, բախվել են Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի բնակիչ 55-ամյա Գևորգ Ավետիսյանի վարած «ԳԱԶ» 33 021 մակնիշի 32 SՕ 049 համարանիշի , Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղի բնակիչ 38-ամյա Հովիկ Կյուրեղյանի վարած «ՎԱԶ» 21 099 մակնիշի 34 MB 181 համարանիշի և Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղի բնակիչ 39-ամյա Արսեն Սաֆարյանի վարած «ՎԱԶ» 2105 մակնիշի 34 ՏP 877 համարանիշի ավտոմեքենաները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով «ՎԱԶ» 2105-ի ուղևորուհի, Գեղաձոր գյուղի բնակիչ՝ 50-ամյա Ալվարդ Սաֆարյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորներ` Գեղաձոր գյուղի բնակիչներ, 4-ամյա Նվեր Սաֆարյանը, 12-ամյա Անուշավան Սաֆարյանը, 37-ամյա Թագուհի Ղազարյանը և 37-ամյա Լուիզա Մինասյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն: Նշված բժշկական կենտրոնից տեղեկացվել է նաև, որ «ՎԱԶ» 2105-ի վարորդ Ա.Սաֆարյանը այսօր առավոտյան հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները, վաշտի հրամանատար՝ Արմեն Կարապետյանի գլխավորությամբ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր