56666 դիտում
19:06 17-03-2015
Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Volkswagen-ն ու 06-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:10- սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 47-րդ կմ հատվածում՝ Արուճ գյուղի խաչմերուկում, բախվել են Volkswagen մակնիշի 34 DP 429 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 25 ՍՍ 823 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 3 հոգի՝ որոնցից մեկը անչափահաս է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Վիրավորիներին առաջին օգնությունն են ցուցաբերել գյուղացիները և նրանց շնորհիվ է, որ վիրավորները շտապ տեղափոխվել են հիվանդանոց:
Վթարի վայր են ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ Աշտարակի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Հովիկ Նիկողոսյանը, ում կողմից փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Մարատ Դուրյանի կարգադրությամբ հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի,և դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Աշտարակի ոստիկաններն ու ՃՈ աշխատակիցները դեպքի վայրից հեռացնում են հետաքրքրասեր քաղաքացիներին, որպեսզի քննիչները կարողանան ճիշտ գործողություններ կատարել:
Դեպքի վայր է ժամանել նաև Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
***
21:00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզել են՝ ВАЗ 2106-ը վարել է Արագածոտնի մարզի բնակիչ, 27-ամյա Մնացական Սարիբեկյանը, ով տեղում մահացել է, իսկ հիվանդանոց են տեղափոխվել՝ Volkswagen-ի վարորդ, Կոշ գյուղի բնակիչ, 17-ամյա Վարդան Զաքարյանը, ինչպես նաև ВАЗ 2106-ի ուղևոր Ա Հովհաննիսյանը և ևս 1 հոգի, ով պարզվել է՝ վթարի հետ կապ չի ունեցել, պարզապես վիրավորներին ուղեկցել է հիվանդանոց:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացած Մ. Սարիբեկյանը աշխատում էր ՀՀ Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում՝ որպես կրտսեր մասնագետ, կոչումով ՝ արդարադատության կրտսեր սերժանտ էր:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+