17439 դիտում
14:29 27-10-2014
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. Opel-ը բախվել է բեռնատար Mercedes-ին. կա1 զոհ.1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ծիլքար գյուղի վարչական տարածքում, ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատը՝1 մարտական հաշվարկով: Ժամանել է նաև ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ նշված ճանապարհահատվածում բախվել են Գյումրի քաղաքի բնակիչ, 39-ամյա Արթուր Ստեփանյանի վարած Opel մակնիշի 34 TՍ 899 համարանիշի և Երևանի բնակիչ, 68-ամյա Գագիկ Հովսեփյանի վարած Mercedes մակնիշի բեռնատար 422 ԼՍ 61 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ա. Ստեփանյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր՝ 50-ամյա Վահան Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Մահացածի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, ճանապարհային ոստիկանները՝ քաղաքացիների օգնությամբ:
Նշված հավածում ուժեղացված ծառայություն էին կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում էին Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Հարությունյանն ու քննիչ Դավիթ Ոսկանյանը:
Փաստի առթիվ քննիչ Դ. Ոսկանյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-իդ մասի հատկանիշներով:
Ֆոտոլրագրողի տեղեկություննրով՝ վթարի մեղավորը եղելէ Opel-ի վարորդը, ով, հաշվի չառնելով ճանապարհի մերկասառույցը և մառախլապատ եղանակը, բախվել է բեռնատարի հետնամասին:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+