211652_close_icon
views-count1011 դիտում article-date 14:29 22-12-2014

Պարսից ծոցի երկրները մտադիր չեն կրճատել նավթարդյունահանման ծավալները

Պարսից ծոցի նավթ արդյունահանող պետությունները չեն պատրաստվում կրճատել արդյունահանման ծավալները, հայտարարել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Ալի Ալ-Նաիմին,հաղորդում է Reuters-ը: Ալ-Նաիմիի հայտարարությունը պաշտպանել են Քաթարը և Արաբական Միացյալ Էմիրությունները: Միևնույն ժամանա Նաիմին ընդգծել է, որ նավթի համաշխարհային գնանկման պատճառը ոչ թե մեծ ծավալների արդյունահանումն է, այլ ՕՊԵՔ-ի կազմում չընդգրկված նավթ արդյունահանող երկրների սպեկուլատիվ խաբեբայությունները: Վերջինիս համոզմամբ՝ նավթային շուկան շուտով կրկին կկայունանա, իսկ «սև ոսկու» գինը կբարձրանա:

Նմանատիպ նյութեր