211652_close_icon
views-count878 դիտում article-date 23:28 28-11-2014

Եվրահանձնաժողովն ուսումնասիրում է Լոռու սոցիալական ծառայությունների որակը

Եվրամիության հանձնարարությամբ Հայաստանում սոցիալական ծառայություններ իրականացնող կառույցների գործունեությունն է ուսումնասիրվում: Փորձագետները տեղեկացել են թե մասնավորապես Լոռիում բնակչության խոցելի խմբերի հիմնական խնդիրները որոնք են և որոնք են այն հիմնական գործողությունները, որ իրականացվում են այդ կարիքները մեղմելու համար: Լոռու մարզպետի խոսքով` մարզում կան լուրջ սոցիալական խնդիրներ՝ կապված գործազրկության, աղքատության տոկոսի բարձր լինելու հետ, ինչն ունի իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները: Ու չնայած սրան մարզում լուրջ ծրագրեր են իրականացվում՝ ուղղված սոցիալական տարբեր խոցելի խմբերի խնդիրների լուծմանը: Հետազոտության արդյունքում փորձագետները եզրակացություններ և առաջարկություններ պետք է ներկայացնեն Եվրամիությանը՝ Հայաստանում սոցիալական ոլորտում նոր ծրագրեր իրականացնելու համար, տեղեկացնում է Լոռու մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Նմանատիպ նյութեր