211652_close_icon
views-count2501 դիտում article-date 15:23 22-11-2014

Արևմուտքը Պուտինի տապալմանն է ձգտում. Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ արևմտյան պետությունները գնացել են վա-բանկ Ուկրաինայի հարցում՝ նպատակ հետապնդելով Ռուսաստանին խաբեության ծուղակը գցել: Այս մասին նա հայտարարել է ՌԴ Արտաքին ու պաշտպանական քաղաքականության հարցերով խորհրդի այսօրվա նիստում, հաղորդում է TASS գործակալությունը: «Ուկրաինական ճգնաժամից շատ առաջ այնպիսի տպավորություն կար, որ Արևմուտքի հետ մեր հարաբերությունները ճշմարտությանն են մոտենում: Խնդիրները մինչև անվերջություն անհնար է հետաձգել»,-ասել է Լավրովը և հավելել, որ կամ Ռուսաստանը քայլ կանի դեպի գործընկերություն կամ կհարվածի՝ նշելով, որ ցավոք սրտի, իրենց գործընկերները 2-րդ տարբերակն են ընտրել: ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ Արևմուտքը չի թաքցնում, որ պատժամիջոցների միջոցով ցանկանում է Ռուսաստանի ներկայիս վարչակարգը փոխել:

Նմանատիպ նյութեր