211652_close_icon
views-count33042 դիտում article-date 19:49 08-11-2014

Ողբերգական ավտովթար Վայք-Եղեգնաձոր ճանապարհին. բախվել են Mercedes-ն ու ВАЗ 2101-ը. կա 1 զոհ, 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 8-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Վայք – Եղեգնաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում բախվել են Վայք քաղաքի բնակիչներ՝ 20-ամյա Արմեն Ոսկանյանի վարած Mercedes մակնիշի 19 ՏԼ 325 համարանիշի և 44-ամյա Գագիկ Խաչատրյանի վարած ВАЗ 2101 մակնիշի 65 ՏՕ 913 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ВАЗ 2101-ը կողաշրջվել է, իսկ երկու վարորդները և ВАЗ 2101-ի ուղևորներ՝ 43-ամյա Աշխեն Միքայելյանը, 48-ամյա Գագիկ և Սուսաննա Խաչատրյանները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ Ա. Միքայելյանը վերականդանացման բաժանմունքում մահացել է: Մանրամասները քիչ ուշ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր