211652_close_icon
views-count17403 դիտում article-date 12:15 07-11-2014

Հայտնի է ֆիզկուլտուրայի դասաժամին մահացած 19-ամյա Լևոնի մահվան պատճառը. նա վատ զգալով հանդերձ՝ մինչև վերջին պահը չի դադարեցրել խաղը

Երևանի պետական համալսարանում ֆիզկուլտուրայի դասաժամին ֆուտբոլի պարապմունքի ժամանակ 19-ամյա Լևոն Արամի Հայրապետյանի հանկարծամահ լինելը, ինչպես և նախնական վարկածով էր կասկածվում, վրա է հասել սրտի արատի պատճառով: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Օշականի գյուղապետ Արամ Ներսիսյանը: Նա նշեց, որ Լեւոնի մահվանից հետո են իմացել, որ նա իրականում սրտի հետ կապված խնդիրներ է ունցել, ինչի հետ կապված նա նաեւ ազատվել էր զինվորական ծառայությունից: «Պարզապես նա միշտ սպորտի նկատմամբ սեր է ունեցել, մրցումների մասնակցել, դրա համար շատերի համար էր կատարվածը անսպասելի: Ավելին, այդ օրն էլ ֆիզկուլտուրայի պարապմունքի ժամանակ ինքը վատ է զգացել, բայց չի դադարեցրել խաղը, այլ խնդրել է, որ որպես դարպասապահ խաղա»,- ավելացրեց գյուղապետը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լևոն Արամի Հայրապետյանը ընտանիքի մեծն էր: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Օշականի գյուղապետը: Նա նշել էր, որ Լեւոնը իրենից փոքր 2 եղբայր ունի, ովքեր դպրոցական են: Գյուղապետից նաեւ տեղեկացել էին, որ նրա մայրը մանկավարժ է եւ գյուղի դպրոցում է աշխատում, հայրը եւս բարձրագույն կրթություն ունի, սակայն աշխատանք չունի: Նրանք գյուղի ամենահարգված ընտանիքներից են: Մինչեւ այդ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 29-ին Երևանի պետական համալսարանում ֆիզկուլտուրայի դասաժամին ուսանողներից մեկի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչից հետո համալսարան է ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել էր, որ ֆուտբոլի պարապմունքի ժամանակ հանկարծամահ է եղել Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ, 19-ամյա Լևոն Արամի Հայրապետյանը, ով որպես դարպասապահ էր խաղում: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ Լ. Հայրապետյանն ունեցել է սրտի հետ կապված խնդիրներ: Նա գերազանց սովորում էր համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:

Նմանատիպ նյութեր