17070 դիտում
17:02 03-11-2014
Գեներալ Սեյրան Սարոյանը բարկացել է ու մի քանի նկատողություններ է անում
Սերժ Սարգսյանն ու Մանվել Գրիգորյանը նոր չեն ընկերացել, որ ավազի վրա էլ բան սարքեին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ արձագանքելով այն մեղադրանքներին, թե ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը սկսել է քաղաքական պատվերներ իրականացնել: Նրա հետ մեր հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորեւ.
[b]-Պարոն Սարոյան, հանրակրթական դպրոցներում 2014-15 ուսումնական տարում պատանի երկրապահ ակումբների ձևավորմանը և հայրենասիրական դաստիարակությանն ուղղված ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը հասարակության կողմից միանշանակ չընդունվեց և տարատեսակ կարծիքների տեղիք տվեց: Դա ձեզ մտահոգու՞մ է, թե՞ ոչ:
[/b]
-Ուղեցույցի շնորհանդեսը պատմական պահ էր: Դա շատ մեծ նշանակություն ունի մեր ապագայի համար: Մեր, ազգը լինելով բոլոր կողմերից շրջապատված մուսուլմանական պետություններով, պետք է միշտ ազգովի զինվոր լինի, որպեսզի կարողանա հարգվել և ստիպել, որ ճանաչեն մեր անկախությունը: Դրա համար հենց դպրոցում պետք է սերմանվի այդ հայրենասիրությունը և մենք այդ առաջին քայլը արեցինք՝ մեր երեխաներին ճիշտ ուղղու վրա դնելու համար: Հայրենասիրությունը հացից ու ջրից էլ կարևոր է: Սա այն էր, ինչի մասին տարիներ առաջ երազում էր մեր սպարապետը: Այսօր, ի պատիվ մեր երկրապահ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի, այդ երազանքը կատարվեց: Այսօր պատերազմը մեր դուռը կանգնած է, իսկ երբ մարդ պատրաստ է լինում պատերազմի, պատերազմ չի լինում: Սա շատ մեծ քայլ էր:
[b]-Կարծիք կա նաեւ, որ ԵԿՄ-ում շատ անդամներ կան, ովքեր չեն կռվել: Աստված մի արասցե, կռվի դեպքում ինչպե՞ս ենք պաշտպանվելու:
[/b]
-Ախր այդ խոսողները…, որ ասում են, թե այսօրվա երկրապահը կռվող տղաների հետ կապ չունի, բա այդ հաղթանակն ո՞վ է տարել, իրե՞նք: Ինչի՞ համար են նախանձում, կամ թե այդ ի՞նչ լավ բան կա պատերազմի մեջ, որ նախանձում են: Երկրապահը ո՞նց կարող է միֆ լինի, բա այդ պատերազմն ո՞վ է հաղթել: Ինչպե՞ս կարելի է դա մոռանալ կամ վարկաբեկել: Ես զարմանում եմ նման մարդկանց վրա: Այդ կառույցը, որ կյանք է տվել, կյանք չի խնայել, և դնել ու այսպես մրոտե՞լ: Կռվող տղերքը բոլորը երկրապահ են:
Այն ասողները, թե իբր, իրական կռվող հրամանատարները երբեք էլ չեն եղել երկրապահ, իրականում չեն տիրապետում իրավիճակին և նույնիսկ մոտ չեն երկրապահին: Թող մեկ անգամ գոնե մոտենան այդ, իր ասած հրամանատարներին և հարցնեն՝ երկրապահ եղե՞լ է, թե՞ ոչ: Հո ասելով չէ՞: Մենք ամբողջ պատերազմը միասին ենք անցել, այդ ո՞նց եղավ, որ Սամվել Բաբայանն այդ նույն մարդկանց ընկերն ու եղբայրը չէ: Հնարավոր է, որ ինչ-որ հարցերով համամիտ չեն եղել, բայց դա չի նշանակում, որ թշնամաբար են տրամադրված կամ թշնամի են: Միասին մի մեծ պատերազմ են անցել, չի կարող նման բան լինել:
Առանց զոհերի հաղթանակ չի լինում, այն մարդիկ, ովքեր անիմաստ խոսում են, պարզապես ոչինչ չեն հասկանում: Մեր հերոսաբար կռված տղերքին անարժեք են սարքում՞ ի՞նչ է նշանակում «տարան-սպանեցին»: Պատերազմի դաշտում հո չե՞ս որոշում՝ ով պետք է մեռնի, ով սաղ մնա:
Ադրբեջանն իր պարտված հրամանատարներին հերոս է դարձնում, հերոսի կոչում են տալիս, իսկ մենք մեր հաղթածներին, մեր հողերը հետ վերցրածներին նման բաներ ենք ասում: Չի՛ կարելի: Որ մեզ վրա ցեխ են շպրտում, վաղը, որ Աստված չանի, պատերազմ լինի, ո՞վ պետք է գնա, էլի մենք: Չգիտեմ՝ ում խնդիրն են կատարում, բայց շատ վատ բան են անում: Հայրենասեր, խելացի մարդը հաղթող հրամանատարի վրա նման ցեխ չի շպրտի:
[b]-Կարծիքներ են հնչում, թե Մանվել Գրիգորյանն իր պահվածքով փորձում է նախագահ Սերժ Սարգսյանին սիրաշահել. քաղաքական պատվեր է կատարում:
[/b]
-Սերժ Սարգսյանը երբեք երկրապահից հեռու չի եղել, միշտ էլ երկրապահի մեջ է եղել և երբեք էլ չի հրաժարվել, որ երկրապահ է: Մենք՝ պատերազմից եկածներս, բոլորս էլ իրար եղբայրներ ենք: Եթե քաղաքական առումով ուզում են որևէ բան ասել, ավելի լավ է պարզ խոսեն: Երկրապահի ծնված օրվանից Ս. Սարգսյանը երկրապահ է եղել: Սերժ Սարգսյանն ու Մանվել Գրիգորյանը նոր չեն ընկերացել, որ ավազի վրա էլ բան սարքեին: Երկրապահը երբեք չի փորձել քաղաքականության մեջ մտնել, այն ստեղծվել է երկիրը պահպանելու համար:
Զրուցեց [b]ՏԱԹԵւ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ
[/b]
Նմանատիպ նյութեր
3680 դիտում
19:41 13-08-2022
Սեյրան Սարոյանը Հայրենիքն ընդունում էր որպես անսակարկելի սրբություն. Սեյրան Օհանյան
12320 դիտում
22:12 05-03-2014
Գեներալ Սեյրան Սարոյանը` Վազգեն Սարգսյանի մասին. «Ծեմ բոլի չէր ների, եթե…»
Այս բաժնից
1804 դիտում
21:25 15-11-2024
Փակ կլինեն Նոր Նորք, Նորք-Մարաշ վարչական շրջանների որոշ փողոցներ
988 դիտում
21:13 15-11-2024
Քննարկվել է ջրային ոլորտին առնչվող հարցերի լայն շրջանակ
1021 դիտում
21:00 15-11-2024
Հռոմում միջազգային համաժողով կանցկացվի՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը