211652_close_icon
views-count965 դիտում article-date 14:36 29-10-2014

Իրանական նավթի վաճառքից ստացվող եկամտի ծավալները կրճատվել են 30 %-ով. Ռուհանի

Նավթի վաճառքից ստացած Իրանի եկամուտը նվազել է 30 %-ով: Այս մասին հաղորդում է իրականա IRNA գործակալությունըէ հղում անելով Իրանի նախագահ Հասան Ռուհանին: Ռուհանին նշել է, որ նավթի գնի շուրջ ձևավորված տնտեսությունը չի հանդիսանում գերիշխող գործոն: Մեծ դերն այս հարցում խաղում են ճշտ վարած քաղաքականությունը և գլոբալ դավադրությունները: Նշենք, որ նավթի համաշխրահային գնի անկումը որոշ անհանգստություն է պատճառել Իրանի իշխանություններին, և չի բացառվում, որ Իրանի բյոջենում դեֆիցիտ արձանագրվի: Ավելի վաղ Իրանի նավթի փոխնախարար Մանսուր Մոազզամին հայտարարել էր, որ Իրանը պատրաստվում է ավելացնել արդյունահանվող նավթի ծավալները՝ հասցնելով օրական մինչև 4,3 մլն բարելի: Այս մասին հայտարարել է Իրանի նավթի փոխնախարար Մանսուր Մոազզամին: Նրա խոսքով՝ Իրանի իշխանությունները նավթային անկայուն գների դեպքում մի քանի սցենար են մշակում: «Մենք երկիրը ղեկավարել ենք նույնիսկ այն ժամանակ, երբ նավթի բարելն արժեցել է 5 դոլար, և խնդիր չենք ունեցել, երբ գինը հասել է 140 դոլարի: Հաջորդ տարվա պետբյուջեի մշակման ծրագրում կառավարությունը հաշվի չի առել 90-100 դոլարի գնային միջակայքը, այլ ուղղորդվել է ավելի խելամիտ և իրատեսական մոտեցմամբ, որպեսզի խուսափի հնարավոր խնդիրներից: Մինչև հիմա Իրանը չի բախվել բյուջետակին դեֆիցիտի հետև չի բախվի»,-ասել է Մոազզմանին: Միևնույն ժամանակ Իրանի ազգային նավթային ընկերության փորձագետները 2015-ի համար կանխատեսում են 1 բարել նավթի դիմաց 70 դոլար: Հենց այդ գինը, նրանց կարծիքով, պետք է դրվի 2015 թ-ի Իրանի պետական բյուջեի հիմքում:

Նմանատիպ նյութեր