211652_close_icon
views-count1879 դիտում article-date 21:53 24-10-2014

Հայ երգը՝ Երևանի ավտոբուսներում. տեսանյութ

Հոկտեմբերի 23-ին մի խումբ երիտասարդներ 5-6-հոգանոց խմբերով բարձրանում էին ավտոբուս, երգում ժողովրդական ու հայրենասիրական երգեր եւ նվիրում ազգային երգերով ձայնասկավառակներ: Ակցիայի նպատակն էր տարածել հայ երգը հանրային տրանսպորտում եւ վարորդներին կոչ անել լսել ու տարածել մեր հայկական երաժշտությունը: Նախաձեռնության մասնակիցներն էին «Խազեր» երգչախումբը, «Մենք» ազգային երգի ու պարի խումբը, «Քարահունջ» ֆոլկ խումբը, «Կանաչ ջոկատ» բնապահպանական խումբը, Նախախորհրդարանի երիտասարդ աջակիցները եւ բազմաթիվ այլ երիտասարդներ: Մանրամասները՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր