211652_close_icon
views-count1790 դիտում article-date 16:40 24-10-2014

Բակո Սահակյանը մասնակցել է Շահեն Մեղրյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը. ֆոտոշարք

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 24-ին այցելել է Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղ, որտեղ մասնակցել է արցախյան ականավոր քաղաքական եւ ռազմական գործիչ Շահեն Մեղրյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառման ժամանակ Նախագահը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության կազմակերպման գործում ունեցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար հետմահու <<Արցախի հերոս>> բարձրագույն կոչման արժանացած Շահեն Մեղրյանի որդուն հանձնել է <<Ոսկե արծիվ>> շքանշան: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Շահեն Մեղրյանի դերակատարությունն Արցախի ազգային-ազատագրական պայքարում, մեր պետականաշինության գործում` նշելով, որ նրա կյանքն ու գործունեությունը հայրենիքին անձնվիրաբար ծառայելու լավագույն օրինակ է: Նախագահ Սահակյանը հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության ու անձնական խիզախության համար պարգեւներ է հանձնել նաեւ Շահումյանի ինքնապաշտպանության ջոկատի մի խումբ մարտիկների: <<Արիության համար>> մեդալով պարգեւատրվել է երկու հոգի, <<Մարտական ծառայություն>> մեդալով` վեց հոգի, որից երեքը` հետմահու: Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր