Բակո Սահակյանը և Արա Աբրահամյանը մասնակցել են Ստեփանակերտի հիմնական դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 14-ին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ մասնակցել է Ստեփանակերտի թիվ 6 հիմնական դպրոցի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Արա Աբրահամյանին ծրագիրը ֆինանսավորելու համար` նշելով, որ այն Հայրենիք-Սփյուռք համագործակցության լավագույն դրսեւորումներից է:
Արարողությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: