211652_close_icon
views-count1409 դիտում article-date 21:57 21-10-2014

Գերմանիայի Նոյվիդ քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օծում

Հոկտեմբերի 19-ին Գերմանիայի Հյուսիսային Վեսթֆալիա երկրամասի Նոյվիդ քաղաքի կենտրոնական պուրակներից մեկում` Բեռլինյան հրապարակում, կայացավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օծման արարողությունը: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից տեղեկացավ, որ օծումն իրականացրել է Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի Թեմի առաջնորդ Գարեգին Արքեպիսկոպոս Բեկչյանը: Հանդիսավոր արարողությանը ելույթներով հանդես եկան Նոյվիդի քաղաքապետ Նիկոլաուս Ռոթը, Գերմանիայում ՀՀ դեսպանության խորհրդական Աշոտ Սմբատյանը, Նոյվիդի հայ համայնքի ատենապետուհի Ժենիկ Չաթաքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր