211652_close_icon
views-count2165 դիտում article-date 09:52 02-10-2014

Օտարազգի ձեռնարկատերերը կարող են դյուրացված կարգով ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է օտար ներդրողների ու ձեռնարկատերերի առանձին խմբին դյուրացված կարգով Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու մասին կառավարության որոշումը: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով կառավարության կայքը:  Տվյալ քայլն արվել է Ռուսաստանի տնտեսությունում օտար ներդրումներ գրավելու նպատակով: Փաստաթղթում նշված են տնտեսական գործունեության բազմաթիվ տեսակներ, որոնց վրա չի տարածվում արտոնյալ ռեժիմը (մանրածախ ու մեծածախ առևտուր, ավտոտրանսպորտային միջոցների ու մոտոցիկլետների վերանորոգում, հյուրանոցներ, սննդի հանրային կետեր և այլն): Այդ բացառությունները պայմանավորված են ռուսական շուկայի ներկայիս տնտեսական վիճակով:

Նմանատիպ նյութեր