211652_close_icon
views-count1795 դիտում article-date 22:44 01-10-2014

Ե՞րբ պատրաստ կլինի Բավրայի նոր անցակետը. տեսանյութ

Շիրակի օդակայանի տարածքում այս պահին չկա կայանած և ոչ մի օդանավ: Հանրապետության երկրորդ քաղաքի միջազգային օդանավակայանը սպասարկում է միայն Գյումրի-Մոսկվա -Գյումրի չվերթը: Շաբաթը 3 անգամ ռուսական ավիաընկերություններն են գալիս – գնում: Մաքսակետն էլ հիմնականում ուղեբեռ է զննում: Շիրակի օդակայանի մաքսայինի արսենալում կան հսկողության համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները: Իսկ օն-լայն մաքսավորներն այստեղ ամենուրեք են: Օդակայանից բացի շիրակցիներից նաև հարակից մարզերի բնակիչներն են օգտվում: Օդակայան մտնող յուրաքանչյուր անձ չի էլ նկատում, թե ինչպես է զննության ենթարկվում: Յանտար համակարգն անմիջապես բացահայտում է ռադիոակտիվ նյութերի առկայությունը: Մաքսային հսկողությունը, ձևակերպումներն այստեղ ընդհանրապես կարճ են տևում: Վերջերս էլ ներդրվել է նոր մալուխային կապ: Օդակայանի մաքսակետը Շիրակի տարածաշրջանային մաքսատան կազմում է: Մաքսատունը սպասարկում է արտաքին տնտեսական գործունեություն` այսինքն ներմուծում և արտահանում իրականացնող անձանց և կազմակերպություններին: Երկրի հյուսիսային դարպասը հատած և մաքսատուն հասած բեռնատարները այստեղ զննվում են, կշռվում, ձևակերպվում մաքսային օրենքի տառին համապատասխան: Այսքանով հանդերձ Շիրակի մաքսատունն այս տարվա ընթացքում 35 տոկոսով ավելի շատ մաքսային տուրք է ապահովել պետբյուջեում, քան անցած տարի: Բավրայի մաքսակետով հատում են` հետո նոր գալիս մաքսատուն: Մաքսակետը վերջին մի քանի տարիների ընթացքում բարեփոխվել է: Բեռը ինքնուրույն հենց տեղում կարելի է հայտարարագրել` նաև օգտվել բրոքերների ծառայությունից: Մաքսակետը օրը 24 ժամ սպասարկում է: Ամենից շատ Բավրայի մաքսակետում սպասում են 2016 թվականին` երբ վրացական Նինոծմինդա անցակետը հատող մեքենան անմիջապես կհայտնվի Բավրայում: Բավրայի նոր անցակետով տեղի բնակիչների համար կապն ու հեռահաղորդակցության հնարավորությունները ավելի որակյալ ու հուսալի կդառնան: պետական սահմանը հատողներին Հայաստան կդիմավորի նոր որակով և նոր դեմքով: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34513]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր