211652_close_icon
views-count11367 դիտում article-date 10:53 23-09-2014

Կարմիր խաչի մոտ վթարի է ենթարկվել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի իրավաբանը. ԼՐԱՑՎԱԾ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:20-ի սահմաններում Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչ, 27-ամյա Ռուզաննա Ղազարյանը Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Կարմիր խաչի հարևանությամբ, դեպի Երևան ընթանալիս իր վարած Toyota Vitz մակնիշի 34 PF 528 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված էլեկտրասյանը: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի մասին տեղեկացվել է Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից վթարի վայր է ուղարկվել 1-03 Շտապօգնության բրիգադը, սակայն Ռ. Ղազարյանը հայտնել է, որ վթարի հետևանքով վնասվածքներ չի ստացել և հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել: Վթարի վայր ժամանած վարորդի մտերիմներն ու հարազատները ՃՈ աշխատակցին ասում էին, որ Ռ. Ղազարյանն աշխատում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում՝ որպես իրավաբան: *** 19․50 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ վարորդ Ռ․ Ղազարյանը կեսօրին բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Նախնական տվյալներով Toyota Vitz մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 1.600.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 35.000 դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր