211652_close_icon
views-count16943 դիտում article-date 10:07 19-09-2014

Արցախի նախագահին Երևան ուղեկցող, վթարի ենթարկված ոստիկանության ծառայողներից մեկը մահացավ

Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, Սիսիանի բժշկական կենտրոնից Շտապօգնության մեքենայով Երևան տեղափոխվելու ճանապարհին մահացել է Ստեփանակերտ քաղաքի Ա. Մանուկյան փողոցի 6-րդ շենքի բնակիչ, 31-ամյա Էրիկ Համբարձումյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս աշխատում էր ԼՂՀ ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության վաշտի 1-ին դասակում՝ որպես ավագ տեսուչ: Կոչումով ոստիկանության կապիտան էր: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 18-ին ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 169-րդ կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, «Դառոժնի դոմիկներ» կոչվող ճանապարհահատվածում, Toyota Corolla մակնիշի 157 ՈՍ 50 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում: Վթարի հետևանքով Սիսիանի բժշկական կենտրոն էին տեղափոխվել Ստեփանակերտ քաղաքի Ա. Մանուկյան փողոցի 6-րդ շենքի բնակիչ Էրիկ Համբարձումյանն ու Հեքիմյան փողոցի բնակիչ, 29-ամյա Անդրեյ Հայրապետյանը: Վերջինս աշխատում է ԼՂՀ ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության վաշտի 1-ին սպայական դասակում՝ որպես ավագ տեսուչ, կոչումով կապիտան է: Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ քննչական խումբը և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Լեռնային Ղարաբաղի ոստիկանության ճանապարհային ոստիկանության հաշվեկշռու: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ նրանց ավտոմեքենան ուղեկցում էր Երևան մեկնող Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին:

Նմանատիպ նյութեր