211652_close_icon
views-count778 դիտում article-date 18:44 29-08-2014

Աբրահամ Խաշմանյանը հրապարակել է Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզումային ծրագիրը

Աբրահամ Խաշմանյանը հրապարակել է Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզումային ծրագիրը Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հրապարակել է հավաքականի ծրագիրը Իսլանդիայի և Բելառուսի ընտրանիների հետ հանդիպումներին նախապատրաստվելու համար: Թիմը հանգրվանել է ՀՖՖ տենիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Օգոստոսի 29-ին թիմը կանցկացնի մարզում, այնուհետև օգոստոսի 30-ին ևս երկու մարզում, և օգոստոսի 31-ին մեկ մարզում: Սեպտեմբերի 1-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը կմեկնի Իսլանդիա, որտեղ սեպտեմբերի 1-ին և 2-ին կանցկացնի մեկական մարզում: Սեպտեմբերի 3-ին, ժամը 20:30-ին տեղի կունենա Իսլանդիա-Հայաստան ընտրական հանդիպումը: Այնուհետև, թիմը կվերադառնա Հայաստան և սեպտեմբերի 5-ից կվերսկսի հավաքը: Սեպտեմբերի 5-8-ը երիտասարդական հավաքականը կանցկացնի մարզումներ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, իսկ մեկ մարզում, սեպտեմբերի 7-ին, ժամը 19:00-ին, կանցկացնի «Հրազդան» մարզադաշտում: Սեպտեմբերի 9-ին, ժամը 20:00-ին, «Հրազդան» մարզադաշտում կկայանա Եվրոպայի երիտասարդական առաջնության Հայաստան-Բելառուս հանդիպումը: Մարզումային ծրագրում փոփոխություններ լինելու դեպքում կլինի լրացուցիչ հայտարարություն: *Բոլոր ժամերը նշված են Երևանի ժամանակով

Նմանատիպ նյութեր