211652_close_icon
views-count1305 դիտում article-date 11:34 23-08-2014

Աբրահամ Խաշմանյանը հրապարակել է Հայաստանի Մ-21 հավաքականի կազմը

Օգոստոսի 30-ից Հայաստանի Մ-21 հավաքականը սկսում է մարզական հավաք: Թիմը կհանգրվանի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի Ակադեմիայում և կնախապատրաստվի Եվրոպայի Մ-21 առաջնության Իսլանդիայի և Բելառուսի հետ ընտրական հանդիպումներին: Իսլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 3-ին, Ռեյկյավիկի «Ֆիլկիսվյոլուր» մարզադաշտում: Խաղի սկզիբը ժամը 20:30-ին: Եվրոպայի Մ-21 ընթացիկ առաջնության վերջին ընտրական հանդիպումը Հայաստանի Մ-21 հավաքականը կանցկացնի Երևանում: Հայաստան-Բելառուս հանդիպումը կկայանա սեպտեմբերի 9-ին, ժամը 20:00-ին, «Հրազդան» մարզադաշտում: Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հրավիրել է հավաքի հետևյալ ֆուտբոլիստներին՝ Դարպասապահներ Արթուր Թորոյան, «Բանանց» Ալբերտ Օհանյան, «Փյունիկ» Պաշտպաններ Գրիգոր Հովհաննիսյան, «Փյունիկ» Արամ Շախնազարյան, «Բանանց» Դավիթ Մարիկյան, «Շիրակ» Վասպուրակ Մինասյան, «Փյունիկ» Ալեն Համբարձումյան, «Գանձասար» Կիսապաշտպաններ Կարեն Մուրադյան, «Շիրակ» Գագիկ Պողոսյան, «Փյունիկ» Դավիթ Հակոբյան, «Շիրակ» Ղուկաս Պողոսյան, «Փյունիկ» Աղվան Պապիկյան, «Ուլիս» Արամ Լոռեցյան, «Բանանց» Տիգրան Բարսեղյան, «Միկա» Գոռ Մալաքյան, «Ալաշկերտ» Արտյոմ Սիմոնյան, «Զենիթ», Ռուսաստան Նաիրի Մինասյան, «Բանանց» Հարձակվողներ Սարգիս Բալոյան, «Փյունիկ» Վարդան Պողոսյան, «Ռեալ Մուրսիա Բ», Իսպանիա Ավելացնենք որ Արտյոմ Սիմոնյանը կմիանա թիմին Իսլանդիայում:

Նմանատիպ նյութեր