211652_close_icon
views-count1756 դիտում article-date 19:59 29-08-2014

Հուսով եմ` օլիգարխներն իրենց երեխաներին դպրոց չեն բերի մի քանի մեքենայով. Նորիկ Սարգսյան. newsbook.am

Սեպտեմբերի 1-ից սկսած` ճանապարհային ոստիկանությունն անցկացնելու է «Ապահով երթևեկության» մեկամսյակ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը, փոխանցում է [url=http://newsbook.am/?p=37870&l=am]Newsbook.am[/url]-ը: Նա նշեց, որ ոստիկանությունն օգոստոսի 25-ից սկսել է պատրաստվել Գիտելիքի օրվան: Նրա խոսքով՝ ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները այցելել են մայրաքաղաքի դպրոցներ և անհրաժեշտ տեղերում ավելացրել են հետիոտնային անցումներ: Բացի այս, նախատեսված է աշակերտներին տրամադրել հատուկ մեթոդական գրականություն: Այս գործընթացը սկսվել է անցած ուսումնական տարվա վերջին, և գրականությունն արդեն բաժանվել է մայրաքաղաքի 30 դպրոցներին: Բացի այդ, սեպտեմբերի 1-ից մայրաքաղաքի և մարզերի բոլոր դպրոցներում ոստիկանական պահակախմբեր կգործեն: Ոստիկանության գնդապետը ծնողներին կոչ արեց ավելի հետևողական լինել, որպեսզի իրենց երեխաները ճանապարհն անցնեն սահմանված տեղով. «Ոստիկանությունը վերջին մեկ ամսվա ընթացքում թարմացրել է դպրոցների մոտ գտնվող գծանշումները և գծանշումներ ավելացրել այն դպրոցների մոտ, որտեղ չի եղել: Երեխաները պետք է հասկանան, որ այս ամենն իրենց համար է արվում, որ ավելի զգոն լինեն փողոց անցնելուց»: Մանրամասները՝ [url=http://newsbook.am/?p=37870&l=am]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր