211652_close_icon
views-count954 դիտում article-date 15:27 28-08-2014

ԵԱՀԿ-ում այսօր նիստ կգումարվի` կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ

Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված` ԵԱՀԿ-ում նախագահող Շվեյցարիան այսօր գումարում է ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտակարգ նիստ: Այս մասին հայտնում է ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը: Նշվում է, որ նիստը տեղի է ունենալու Վիեննայում: Շվեյցարական կողմը հայտնել է, որ նիստ գումարելու որոշումը կայացվել է շաբաթվա ընթացքում, և հրավերներն ուղարկվել են նախօրեին: ԵԱՀԿ-ն ավանդաբար օգոստոսին չի անցկացնում մշտական խորհրդի կանոնավոր նիստեր, սակայն այս հանդիպումը կլինի այս ամսվա երկրորդ հանդիպումը:

Նմանատիպ նյութեր