57449 դիտում
19:51 04-08-2014
20 տարի սպասել եմ, եթե ալիևյան վարչախումբը քամակները բացեն, նորից եմ ասում, ես Բաքվում կիսատ թողած գործեր ունեմ. Մանվել Գրիգորյանի արձագանքը սահմանին տիրող իրավիճակին
1994 թվականին Ադրբեջանն էր մեզանից ծնկաչոք զինադադար խնդրում: Եթե ալիևյան վարչախումբը շարունակի կրակի հետ խաղալ, ապա այդ կրակը կհասնի Բաքու: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ին տված հարցազրույցում ասաց ԵԿՄ նախագահ, գեներալ,-լեյտենանտ, զորավար Մանվել Գրիգորյանը՝ անդրադռնալով սահմանին տիրող իրավիճակին: Գեներալի հետ մեր հարցազրույցը ներկայցնում ենք ստորև․
[b]-Պարոն Գեներալ հայ և ադրբեջանական սահմանակետերում բախումները հաճախակիացել են: Ինչպե՞ս է արձագանքում Երկրապահը:[/b]
– Այդ բախումները միշտ էլ եղել են: Սակայն ես կարծում եմ, ամեն ոք պիտի ապրի իր բնականոն կյանքով: Մենք հիմա շարունակում ենք մեր ավանդական ուխտագնացությունը Հանրապետության մարզեր: Ընդամենը մի քանի օրից կսկսվի մեր Երկրապահական ավանդական ուխտագնացությունը դեպի Արցախ, գնալու ենք սահմանապահ մեր ժողովրդի հետ հանդիպելու: Համույթներ ենք տանում մեր ազատագրած գյուղերում, հենց սահմանի բերան բնակչության ու բանակի համար համերգներ կազմակերպելու, ոգևորելու:
[b]- Իսկ ձեր նշած բախումների առթիվ կարող եմ ասել, որ սովորաբար նախագահների հանդիպումից առաջ Ալիևը նման խաղեր է տալիս ինչ որ բան հասկացնելու համար:[/b]
-Ցավալի է, որ նրա խաղերի հետևանքով հրաշալի հայորդիք են զոհվում: Փառք նրանց: Փառք սահմանը պահող մեր զինվորներին, ես միշտ էլ հավատացել եմ հայ զինվորին, ու գիտեմ, որ նա պատրաստ է իր սրբությունները` մորը, ընտանիքը, իր հայրենիքը պաշտպանելու:
[b]-Ալիևը ադրբեջանցի զինվորների կյանքի գնով ուզում է իր դիրքերը ամրապնդել և հայրենասեր երևալ:[/b]
-Բայց ինչպես միշտ, ակնպես էլ վերջին օրերի դեպքերը ցույց են տալիս, որ մեր բանակը զինվորից մինչև նախարար ու Գերագույն Գլխավոր հրամանատար պատրաստ է հակահարված տալուն, և թշնամու երազանքը մնում է անհաս:
Մենք Երկրապաներս 24 ժամ բանակի կողքին ենք, որովհետև բանակը մեր զավակն է: Հանրապետության բոլոր շրջաններում հատկապես սահմանամերձ գյուղերում 24 ժամ շարունակ գործում են Երկրապահ բաժանմունքները, ուր հավաքագրված են պատերազմի բոհով անցած տղերքը: Եթե ալիևյան վարչախումբը շարունակի կրակի հետ խաղալ, ապա այդ կրակը կհասնի Բաքու: 1994 Թվականին նրանք են մեզանից ծնկաչոք զինադադար խնդրել: 20 Տարի սպասել եմ, եթե քամակները բացեն, նորից եմ ասում, ես Բաքվում կիսատ թողած գործեր ունեմ:
Զրուցեց ՏԱԹԵՎ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ
Նմանատիպ նյութեր
5027 դիտում
09:23 16-07-2019
Հրաժարական չեմ տալիս, քանի որ կիսատ թողած գործեր ունեմ. Դավիթ Սանասարյան․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
508 դիտում
18:13 21-11-2024
Ազգային ժողովում հյուրընկալվել է Բունդեսթագի Եվրամիության հարցերի հանձնաժողովի նախագահը
766 դիտում
18:01 21-11-2024
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Էստոնիայի դեսպանի հետ
919 դիտում
17:36 21-11-2024
Հավաքին մասնակցելու համար առաջարկել են 6,000-8,000 դրամ․ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան