Արտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ Մաշտոց-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկին կից գետնանցումում գտնվող անձը սեռական օրգաններն է ցույց տալիս անցորդներին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ապրիլի 7-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Մաշտոց-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկին կից գետնանցումում կանգնած անձը սեռական օրգանները ցույց է տալիս անցորդներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 37-ամյա Ա․ Զ․-ն հայտնել է, որ նշված անցումով անցնելիս նկատել է մի քաղաքացու, ով եղել է մութ հատվածում կանգնած և իրեն թվացել է, թե վերջինս ցույց է տվել սեռական օրգաները:
Գ․ Շամշյանի տեղեկություններով, ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված անձը հանդիսանում է մարզերից մեկի բնակիչ 47-ամյա Հովհաննես Գ․-ն։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։