211652_close_icon
views-count870 դիտում article-date 14:11 01-08-2014

Փարիզի ոստիկանները մեղադրվում են 50 կգ կոկաինի գողության մեջ

Փարիզի ոստիկանության թմրամիջոցի դեմ պայքարի վարչության աշխատակիցները մեղադրվում են 51 կգ կոկաին հափշտակելու մեջ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով 20minutes.fr պորտալին: Կոկաինն առգրավել են հուլիսի սկզբին՝ թմրաբիզնեսով զբաղվող խոշոր ցանցի լուծարման ժամանակ: Իրեղեն ապացույցները պահվել են մի տարածքում, որը հասանելի էր ոստիկանության քիչ թվով աշխատակիցների: Համաձայն հետաքննության տվյալների, թմրանյութն անհետացել է հուլիսի 23-ից 31-ն ընկած ժամանակահատվածում: Թմրադեղերի անհետացման փաստի առթիվ Փարիզի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել: Ֆրանսիական ԶԼՄ-ների տվյալներով, ուսումնասիրվում են դեպքի բոլոր հանգամանքները:

Նմանատիպ նյութեր