211652_close_icon
views-count1160 դիտում article-date 15:02 30-07-2014

«Շիրակ»-ը պայմանգիր ստորագրեց Գոռ Էլյազյանի և Էմանուել Գյամֆիի հետ

«Շիրակ»-ը պայմանգրեր է կնքել դարպասապահ Գոռ Էլյազյանի և գանացի կիսապաշտպան Էմանուել Գայմֆիի հետ: Այդ մասին տեղեկացնում են «Շիրակ»-ի մամլո ծառայությունից: 23-ամյա դարպասապահը «Շիրակ» է տեղափոխվել «Միկա»-ից: Գոռ Էլյազյանի պայմանագիրը նախատեսված է մեկ տարով և ուժի մեջ է մինչը 2015թ. հուլիսի 31-ը: 20-ամյա գանացի կիսապաշտպանը մինչ «Շիրակ»-ում հայտնվելը հանդես էր գալիս Գանան ներկայացնող «WA All Stars» ակումբում: Էմանուլ Գյամֆին վարձակալությամբ «Շիրակ»-ում հանդես կգա մինչև 2015թ. հուլիսի 31-ը:

Նմանատիպ նյութեր