211652_close_icon
views-count32589 դիտում article-date 22:24 29-07-2014

Ողբերգական վրաերթ Արմավիրի մարզում. երիտասարդ հեծանվորդը տեղում մահացել է. Lexus-ի վարորդը, ըստ հավաքվածների, Ֆուտբոլի fեդերացիայի նախագահի ազգականն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 29-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 35-ամյա Էմիլ Բզնունին Երևան-Արմավիր ավտոճանապարհի 44.8 կմ հատվածում իր վարած Lexus մակնիշի 001 QQ 61 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հեծանվորդ Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի բնակիչ 19-ամյա Ռազմիկ Ավետիսյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը, փորձագետը, համայնքային ոստիկանները: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Արմավիրի քննչական բաժանմունքի քննիչ Սասուն Մկրտչյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արմավիրի բաժնի հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդ է. Բզնունին համայնքային ոստիկան Սարգիս Մկրտչյանի ուղղեկցությամբ, ՃՈ աշխատակիցների հետ տեղափոխվում է հիվանդանոց, որտեղ քննիչի հանձնարարականով ենթարկվելու է բժշկական փորձաքննության պարզելու սթափության աստիճանը: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վարորդը Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի ազգականն է: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր