211652_close_icon
views-count1782 դիտում article-date 16:00 28-07-2014

Արցախում տեղի ունեցավ ԼՂՀ զինծառայողների համար նոր բնակելի թաղամասի հիմնարկեքի արարողությունը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 27-ին այցելել է Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղ եւ մասնակցել այնտեղ Պաշտպանության բանակի զինծառայողների համար նոր բնակելի թաղամասի հիմնարկեքի արարողությանը։ Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերար Հայկ Մաղաքելյանին այդ կարեւոր ծրագիրը ֆինանսավորելու համար՝ ընդգծելով, որ դա Հայրենիք-Սփյուռք կապերի լավագույն դրսեւորումներից է եւ կնպաստի Արցախի պաշտպանունակության ամրապնդման ու մեր բնակչության կենսապայմանների բարելավման գործին։ Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք։

Նմանատիպ նյութեր