211652_close_icon
views-count598 դիտում article-date 15:55 16-06-2023

Բայդենն աջակցում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի պարզեցված ընդունմանը հակամարտության ավարտից հետո. WP

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սատարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի՝ հակամարտության ավարտից հետո դաշինքում Ուկրաինայի ընդունումը դյուրացնելու ծրագիրը, գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Թերթի տվյալներով՝ հունիսի 13-ին Սպիտակ տանը Սթոլթենբերգն ասել է, որ Ուկրաինան բավարար առաջընթաց է գրանցել ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին եւ նրան անհրաժեշտ չէ ավարտել դաշինքին անդամակցության գործողությունների քայլ առ քայլ ծրագիրը, որը երկար ժամանակ անցել են արեւելաեվրոպական անդամ մյուս երկրները։

Ընդ որում, հստակեցվում է, որ, ԱՄՆ ներկայացուցիչների կարծիքով, այդ առաջարկը դուրս է ՆԱՏՕ-ի երկրների նախընտրելի կուրսի շրջանակներից, որոնք մտավախություն ունեն, որ Ուկրաինայի անդամակցությունը կարող է ուժեղացնել Արեւմուտքի եւ Ռուսաստանի դիմակայությունը:

Թերթի աղբյուրներից մեկը նշել է, որ Բայդենի վարչակազմը փնտրում էր լուծում, որը կպահպանի համախմբվածությունը ՆԱՏՕ-ի ներսում։ Այն թույլ կտա Ուկրաինային հրաժարվել թեկնածության պաշտոնական առաջադրումից եւ կարագացնի երկրի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին, ինչպես դա եղավ Ֆինլանդիայի դեպքում։

Նմանատիպ նյութեր