211652_close_icon
views-count472 դիտում article-date 14:13 08-11-2026

Ներկայացվել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հիմնական ծրագրերն ու նախաձեռնությունները

Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի վերջին օրը մեկնարկել է «ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ․ ծրագրեր, համագործակցության հնարավորություններ և հայրենադարձության աջակցություն» խորագրով թաուն հոլ քննարկմամբ։ Այդ մասին տեղեկացնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։

Քննարկման ընթացքում ներկայացվել են Գրասենյակի հիմնական ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք ուղղված են Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, Սփյուռքի մասնագիտական և մարդկային ներուժի ներգրավմանը, ինչպես նաև հայրենադարձության խթանմանն ու հայրենադարձների ինտեգրման

Անդրադարձ է կատարվել համագործակցության առկա և նոր հնարավորություններին, պետական կառույցների ու Սփյուռքի ներկայացուցիչների միջև կապերի ընդլայնմանը, ինչպես նաև հայրենադարձության գործընթացում առաջացող հարցերին և դրանց լուծմանն ուղղված աջակցության մեխանիզմներին։

Քննարկումը հնարավորություն է տվել մասնակիցներին ծանոթանալու Գրասենյակի գործունեությանն ու ծրագրերին, բարձրաձայնելու իրենց հարցերն ու առաջարկները և քննարկելու Հայաստան-Սփյուռք համագործակցության զարգացման նոր ուղիները։

Քննարկման բանախոսներն էին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, «իԳործ» ծրագրի մասնակից Գայանե Բայաթյանը, Սփյուռքի գործերի հանձնակատար Վահագն Մովսեսյանը և «Կերոն» զարգացման հիմնադրամի ծրագրերի տնօրեն Գևորգ Պողոսյանը։

Նմանատիպ նյութեր