211652_close_icon
views-count26635 դիտում article-date 14:41 17-02-2018

Շղթայական ավտովթար Երևանում. անձը չպարզված վարորդը Opel-ով Սգո սրահի մոտ բախվել է սրահի այցելուների ավտոմեքենաներին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 17-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում Opel մակնիշի 34 NR 690 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է Ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի 35 DՍ 093 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Mercedes-ն էլ առաջ ընթանալով՝ բախվել է Mazda մակնիշի 34 FA 401 համարանիշի ավտոմեքենային: Վերջինն էլ բախվել է մեկ այլ ավտոմեքենայի: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, իսկ մինչ Opel-ը կբախվեր Mercedes-ին, նա բախվել է մեկ այլ՝ Ford մակնիշի 35 GO871 համարանիշի ավտոմեքենային: Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողները: Վթարի մասի Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին որ կայանված ավտոմեքենայի տերերը այցելել էին վթարի հարևանությամբ գտնվող Սգո սրահ, որտեղ մասնակցելիս են եղել սգո արարողությանը: Դեպի վայրում հավաքվածներն ասում էին նաև, որ վիրավորին առաջինը օգնության են հասել Սգո սրահի այցելուները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր