211652_close_icon

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով քրեական ոստիկանությունը և պարեկային ծառայությունը նոր պետեր ունեն, համայնքային գլխավոր վարչությունն էլ՝ պետի պաշտոնակատար

views-count7594 դիտում article-date 14:24 25-02-2026
Այսօր՝ փետրվարի 25-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաննեըրով հաստատվել են երեկ հանրապետությունում տարածված ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություննորի վերաբերյալ լուրերը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՆԳ նախարարի հրամանով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳ նախարարի խորհրդական։

ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳ նախարարի խորհրդական:

ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳ նախարարի խորհրդական։

ՆԳ նախարարի հրամանով ոստիկանության գնդապետ Արթուր Բարսեղյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ։

Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Կարեն Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի պաշտոնակատար, ոստիկանության պետի տեղակալ։

ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Զաքարյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի հրամանատարի պաշտոնից և Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, երեկ՝ փետրվարի 24-ին, ՀՀ Ներքին գործերի  նախարար Արփինե Սարգսյանը հրատապ խորհրդակցություն էր անցկացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության սպայական անձնակազմի հետ։

Նախարարը բավականին խիստ էր եղել և հայտնել էր, որ չի հանդուրժելու այն պաշտոնյաներին, ովքեր թերացել են ու կշարունակեն թերանալ աշխատանքում, և բավականին խիստ զրույց էր ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանի հետ։

Հրատապ խորհրդակցությանը մասնակցել էր նաև ՀՀ ՆԳՆ տեղակալ, ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ առաջիկայում հնարավոր են պաշտոնանկություններ ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ՀՀ ՆԳ նախարարի հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը։

Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը ազատվել էր զբաղեցրած պաշտոնից և ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով հնարավոր է նշանակվի ՀՀ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ։


Լուսանկարում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ Գևորգ Զաքարյանն է


Լուսանկարում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Խաչատրյանն է


 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր