211652_close_icon
views-count3338 դիտում article-date 19:45 15-11-2018

Երբ ստի փուչիկները սկսում են թսկել, պետք է սկսել կալանավորումներ, ասֆալտին մարդկանց փռելու, պատին ծեփելու և այլ նմանատիպ էժանություններ...Մենուա Հարությունյան

Մենուա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. Գեներալ Վաչագան Ղազարյանին կրկին կալանավորելը, նախագահ Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորելու փորձերը և՞ս մտնում են ամենաարդար ընտրություններ ունենալու կոնցեպցիայի մեջ ... Առաջին հայացքից թվում է այս կալանավորումները, և ոչ միայն սրանք առջևում միգուցե նորերը լինեն, կապ չունեն խորհրդարանական ընտրությունների հետ, բայց իրականում Նիկոլը երկու խնդիր է լուծում ( հայտնի հեռախոսազրույցի հրապարակումից հետո կարծում եմ մտածելու կարողություն ունեցող յուրաքանչյուրը հասկացել են , որ առանց Նիկոլի իմացության խոշոր կալիբրի գործիչներ չեն կալանավորվում) մի կողմից նախընտրական նոր էյֆորիա է ստեղծում իբր թե ինքը պայքարում է ապօրինի հարստացման և մարտի 1-ը բացահայտելու ուղղությամբ, բայց իրականում զբաղված է անձնական վրեժխնդրությամբ և քաղաքական վենդետայով, մյուս կողմից՝ վախի մթնոլորտ է ստեղծում Հանրապետականին աջակցողների շրջանում, որպեսզի մարդիկ չաշխատեն Հանրապետականի համար և ՀՀԿ-ն հնարավորություն չունենա խորհրդարան մտնելու: Բա էլ ու՞ր մնաց արդար ընտրությունները , բա էլ ու՞ր մնաց մրցակցային ընտրությունները, վախի մթնոլորտ ստեղծելով գնում ենք ընտրությունների որ ի՞նչ... Հենա միանգամից արգելիր Հանրապետական կուսակցությունը, ինչպես ժամանակին քաղաքական ուսուցիչդ՝ Տեր-Պետրոսյանն արգելեց Դաշնակցությունը՝ մեծ հարված հասցնելով Հայաստանում ժողովրդավարությանն ու այլընտրանքային մտքին... Հայաստանի ճակատագրով մտահոգ, ժողովրդավարական երկրում ապրելու ցանկություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացի պետք է թույլ չտա այլակարծության ոչնչացում՝ քաղաքական վենդետաների ճանապարհով: Նիկոլը սպառնում է Հայաստանի ժողովրդավարությանը և եթե նա շարունակելու է պետական ռեսուրսներն օգտագործելով զրկելու Հանրապետականին՝ մրցակցային պայմաններով մասնակցելու գալիք խորհրդարանական ընտրություններին, ապա բոլոր քաղաքական ադեկվադ ոժերը, այդ թվում և ՀՀԿ-ն, պետք է բոյկոտեն ընտությունները՝ համարելով, որ զոռբայությամբ իշխանությունը զավթած Նիկոլ Փաշինյանն օգտագործելով պետական ռեսուրսները խոչընդոտում է ժողովրդավարական, մրցակցային և արդար ընտրությունների անցկացմանը... Այո՛, երբ ստի փուչիկները սկսում են թսկել պետք է սկսել կալանավորումներ , ասֆալտին մարդկանց փռելու , պատին ծեփելու և այլ նմանատիպ էժանություններ...

Նմանատիպ նյութեր