2027 թվականին նախագահի աշխատակազմին հատկացվուղ գումարը կավելանա 175 մլն դրամով
ՀՀ նախագահի աշխատակազմին 2027 թվականին պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 1 մլրդ 794 մլն դրամ, ինչը 175 մլն դրամով գերազանցում է ընթացիկ տարվա հատկացումները։ News.am-ի փոխանցմամբ, այս մասին նոյեմբերի 3-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարեց նախագահի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանը։
«Նախատեսվում է արտաքին լուսավորության համակարգի բարելավում, ինչպես նաև դեռևս 70-ականներին տեղադրված վերելակների փոխարինում»,- հավելեց Պողոսյանը։
Ինչպես նշեց պաշտոնյան, բյուջեով միջոցներ են նախատեսված նաև նախագահի արտերկրյա այցերի համար։ Մասնավորապես, հրավերներ են ստացվել Լատվիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լիբանանի նախագահներից, ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպությունների ղեկավարներից։