211652_close_icon

ՀՀ-ին տրամադրվող ԱՄՆ աջակցության ընդհանուր գումարը կավելանա 11 մլն դոլարով. «Ժողովուրդ»

views-count1101 դիտում article-date 10:01 11-06-2020
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանին տրամադրվող ԱՄՆ աջակցության ընդհանուր գումարը կավելանա 11 մլն 488 հազար դոլարի չափով: Բանն այն է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև 2013 թվականի սեպտեմբերի 28-ին կնքված «Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված» համագործակցության համաձայնագրում փոփոխություն է կատարվել: Եվ ԱՄՆ ՄԶԳ նախատեսվող ընդհանուր ներդրումն էլ կավելանա ավելի քան 39.9 մլն դոլարից մինչև 60 մլն դոլարի չափով՝ համաձայնագրի ներքո ծրագրերի իրականացումը շարունակելու նպատակով: Բացի այս, փոփոխությամբ ավելացվում է նաև Հայաստանի ներդրումը՝ 5.8 մլն դոլարից մինչև 7.9 մլն դոլար։ Ի դեպ, լրացուցիչ ֆինանսական միջոցներն ուղղված են տնտեսական աճի և ծրագրի մշակման նպատակների առավել արդյունավետ իրագործմանը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փոփոխությունը ստորագրվել է այս տարվա մայիսի 13-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի կողմից: Իսկ, ահա, Համաշխարհային բանկը մեկ տարի ժամկետով չեղարկում է Հայաստանին տրամադրած վարկերի համար սահմանված հավելյալ տարեկան 1.7% տոկոսադրույքը: Համաշխարհային բանկի և ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով՝ հավելյալ 1.7% տոկոսադրույքի մեկ տարով չեղարկման արդյունքում արտաքին տոկոսավճարների գծով ՀՀ պետական բյուջեի տնտեսումը կկազմի մոտ 13 մլն ԱՄՆ դոլար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր