211652_close_icon
views-count337 դիտում article-date 18:54 09-10-2026

Արթուր Մկրտչյանը և Էրիկ Լազարյանը հրավիրվել են Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքական

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 11-20-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին հաղորդում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Դենիս Նեվեդրովը («Տյումեն») և Կարեն Պետրոսյանը («Էիր Աերո U-20») չեն միանա հավաքականին։ Նրանց փոխարեն հրավիրվել են Էրիկ Լազարյանն («Երևան») ու Արթուր Մկրտչյանը («Յունիսպորտ»):

Այս հավաքով մեր ընտրանին կպատրաստվի ՖԻՖԱ ֆուտզալի ԱԱ-2028-ի որակավորման հիմնական փուլի՝ Հունգարիայի դեմ հանդիպմանը։ Այն կկայանա հոկտեմբերի 20-ին՝ ժամը 19։00-ին։

Armsport

 

Նմանատիպ նյութեր