211652_close_icon
views-count1333 դիտում article-date 19:50 08-10-2026

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ՀՀ քաղաքացի է. ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ հերքելով ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի քաղաքացիության վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերը։

«Ի պատասխան մամուլում շրջանառվող լուրերի՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ՀՀ քաղաքացի է։

Նա ունի ՀՀ անձնագիր և զինվորական գրքույկ, որը ստացել է ծառայելով Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում։ Մելիքյանը 30 խաղ է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականում:

Միաժամանակ հայտնում ենք, որ որևէ լրատվամիջոցի ներկայացուցիչ Եղիշե Մելիքյանի հետ կապ չի հաստատել և նրանից այս թեմայով մեկնաբանություն չի խնդրել։

ՀՖՖ-ն հորդորում է լրատվամիջոցներին նմանատիպ լուրեր հրապարակելուց առաջ ստուգել փաստերը և դիմել համապատասխան անձանց՝ տեղեկատվության հավաստիությունը ճշտելու նպատակով»,- ասված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Եղիշե Մելիքյանը Հայաստանի ազգային ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2025 թվականի օգոստոսի 6-ին։

Նմանատիպ նյութեր