«Տղայիս հեռախոսով «սալամ» էին գրում 2020 թվականի պատերազմից հետո»․ անհայտ կորածների ծնողները չեն հավատում ՀՀ կառավարությանը․ aravot.am
Aravot.am-ը գրում է․«Ես ունեմ բոլոր փաստերը՝ թե փաստաթղթով, թե և բոլոր տեսակի, որ իմ տղան ողջ է։ Չունեմ ոչ մի ԴՆԹ։ Քննչականով վերջերս ստացել եմ փաստաթուղթ, որտեղ է գտնվում իմ երեխու տվյալները՝ հասցեով, կոդով, բայց մինչև օրս, վեց տարի է, չգիտեմ իմ տղեն որտեղ է գտնվում, ողջ է, թե չէ»,- «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ասաց բռնի անհետացածի հայր Լիպարիտ Թովմասյանը։
«Տղայիս հեռախոսից է։ Իմ տղայի հեռախոսը iPhone է, կոդը ոչ մեկ չի կարող բացել։ Տղայիս կորելուց հետո ես ստացել եմ մեսենջերով չորս հաղորդագրություն։ «Սալամ» էին գրում, 2020 թվականի պատերազմից հետո։ Եվ հոկտեմբերի, նոյեմբերի 23-ին Viber-ը ցույց էր տալիս, որ ցանցում է։ Բոլոր տվյալները։ Իսկ 20 թվականի դեկտեմբերի 30-ին չորս հոգի ստացել ենք «սալամ» հաղորդագրություն հեռախոսից՝ իր ֆեյսբուքյան messenger-ից, ու ունեմ տվյալներ, որ իմ երեխան ողջ է, բայց մինչև օրս ոչ մեկ չի հաստատում։ Ունեմ Եվրոդատարանից, Եղիշե Կիրակոսյանից փաստաթղթեր»,- մանրամասնեց ծնողը։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում