Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը 9-րդ անընդմեջ պարտությունը կրեց 2027թ․ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլում։
Նախավերջին՝ 9-րդ տուրում Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը Երևանում մրցեց Իտալիայի Մ-21 հավաքականի հետ և պարտվեց նվազագույն հաշվով` գոլ բաց թողնելով խաղի վերջին վայրկյաններին։ Իտալացիների հաղթական գոլն ավելացված ժամանակի 6-րդ րոպեին խփեց «Միլանի» 19-ամյա հարձակվող Ալփաջո Սիսեն։
77-րդ րոպեին հյուրերը վրիպեցին 11-մետրանոցից։
Ընտրական E խմբում Հայաստանի Մ21 հավաքականը 9 խաղում կրել է 9 պարտություն ու առանց միավորի վերջին՝ 6-րդ տեղում է։ Իտալացիները 24 միավորով երկրորդն են ու 3 միավոր են զիջում խմբի առաջատար Լեհաստանին:
Հայ ֆուտբոլիստները ընտրական փուլի վերջին հանդիպումը կանցկացնեն հոկտեմբերի 5-ին՝ հյուրընկալվելով Չեռնոգորիայի Մ21 հավաքականին։