Վերահսկիչ պալատի բացահայտումների արդյունքում Ապարանի ֆիզմաթ թեքումով ավագ դպրոցը փակվել է. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, փակվել է Ապարանի ֆիզմաթ թեքումով ավագ դպրոցը, պատճառը Վերահսկիչ պալատի բացահայտումներն են։ Մասնավորապես, ֆինանսական չարաշահումները՝ հավելյալ դասարանների տեսքով։ Ենթադրենք՝ կարող էին 30 հոգուց բաղկացած մեկ դասարան ունենալ, սակայն 8-10 հոգանոց դասարաններ են պահվել, որպեսզի յուրաքանչյուրի համար, սահմանված կարգի համաձայն, գումար կորզեն։
Ուշագրավ է, որ երբ բացահայտվել են չարաշահումները, դպրոցի տնօրենը «ծախել» է մարզպետ Սարգիս Սահակյանին՝ հայտարարելով, թե նա տեղյակ էր բոլոր մախինացիաներից։ Սակայն, փոխանակ մարզպետի գործողությունները քննվեին, դպրոցն են փակել»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։