211652_close_icon
views-count1129 դիտում article-date 11:28 01-10-2026

Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Հիդրոշինարարների» զբոսայգին ամբողջությամբ վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի «Հիդրոշինարարների» զբոսայգու՝ 10000 քմ մակերեսով տարածքը ֆիզիկական անձին տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերի իրավաչափությունը:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Հիդրոշինարարների» զբոսայգու ամբողջ տարածքը՝ 10000 քմ մակերեսով, 2003 թվականի սեպտեմբերի 16-ին, վարձակալության իրավունքով՝ բարեկարգման ու կանաչապատման պայմանով, 50 տարի ժամկետով հատկացվել է ֆիզիկական անձի, սակայն, արդյունքում՝ այգին հայտնվել է անբարեկարգ վիճակում:

Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Սիսիան համայնքի ղեկավարին՝ Սիսիան համայնքի և վարձակալողի միջև 2003 թվականի սեպտեմբերի 16-ին կնքված վարձակալության իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Միջնորդագրի հիման վրա՝ Սիսիանի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, 2026 թվականի սեպտեմբերի 30-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել է  10000 քմ մակերեսով զբոսայգու նկատմամբ ֆիզիկական անձի վարձակալության իրավունքը. 30 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Սիսիան համայնքին: 

Նմանատիպ նյութեր